Աղբիւր՝ www.yerkir.am
Սիրիայի խորհրդարանը փետրւարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող և դատապարտող բանաձևը: Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան յանձնախմբի կողմից ներկայացւած՝ 20-րդ դարում Օսմանեան կայսրութեան թուրք իշխանաւորների կողմից Հայոց ցեղասպանութեան եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Նորա Արիսեանը նշել է, որ աւելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը, իսկ Սիրիայի խորհրդարանը յատուկ նիստով յարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագոյն ոճրի զոհերի յիշատակին:
Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում յարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև:
ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանութեյան ճանաչման անհրաժեշտութիւնը՝ նշելով, որ այն իրագործողների ժառանգներն այսօր էլ նոյն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ: «Ճանաչումը կարևոր է, քանի որ արաբական երկրներից միայն Լիբանանն է մինչև այժմ ընդունել Հայոց ցեղասպանութիւնը»,-ասել է նա:
Խորհրդարանի արաբական եւ արտաքին հարցերի յանձնախմբի նախագահ Պութրոս Մրճենեն շեշտել է,որ Հայոց ցեղասպանութիւնը պատմական իրողութիւն է, որին յաջորդել է նաեւ Սիրիայի հիւսիսային սահմաններին ասորիների և սիրիանիների սպանդը։ «Ժամանակն է ճանաչելու եւ դատապարտելու այս անմարդկային արարքներն ու կանխելու դրանց կրկնութիւնը, յատկապէս որ մեծաթիւ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը։