Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայաստանն երկու հարեւաններ՝ Վրաստանի ու Իրանի հետ կը խորացնի համագործակցութիւնը: Յարաբերութիւնների ընդլայնմանը չի խանգարի՝ Հայաստանի Մ.Մ. անդամակցելու որոշումը:

Հայ-իրանական յարաբերութիւնները կը շարունակեն զարգանալ, երկու երկիրը համագործակցութեան նոր եզրերի պայմանաւորւածութիւններ են ձեռք բերել: «Հայաստանի՝ Մ.Մ. անդամացելու որոշումը խնդիր չի լինի Իրանի հետ յետագայ յարաբերութիւններում, աւելին, Հայաստանը յետագայում՝ տարանցիկ երկիր կը դառնայ Ռուսաստանի ու Ե.Մ. երկրների հետ յարաբերութիւնների խորացման հարցում»,- ասել է՝ իրանագէտ Ռուդիկ Եարալեանը: «Իրանի համար, տնտեսական համագործակցութիւնը կը շարունակւի էներգետիկ, տրանսպորտային փոխադրումների, բանկային ոլորտներում: Շատ կարեւորում եմ Հ.Հ. Ա.Գ.Ն. Էդւարդ Նալբանդեանի՝ ԻԻՀ կատարած այցի ընթացքում Իրանի նախագահի այն յայտարարութիւնը, ըստ որի, պատրաստ է Իրանում ընդունել հայ գործարարներին, վերջիներս էլ ցանկութիւն ունեն Հայաստանում ներդրումներ կատարել՝ տարբեր ոլորտներում»,- նշել է Եարալեանը:

«Հայաստանում ռուսական գազը իրանական գազով փոխարինելու մասին խօսելը դեռ շուտ է»,- ընդգծել է իրանագէտը:

Վրացագէտ Ալիկ Էլոյեանցի կարծիքով, հայ-վրացական յարաբերութիւնների զարգացմանը չեն խանգարի ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան:

Ըստ վրացագէտ Ալիկ Էլոյեանցի, հայ-վրացական յարաբերութիւններում որոշակի խնդիրներ է կանխատեսւում, Հայաստանը որոշել է անդամակցել Մ.Մ.-ին, Վրաստանը, առաջիկայում կստորագրի Ասոցացման համաձայնագիրը եւ տարբեր բեւեռներում երկու հարեւան երկրները կը փորձեն լուծել խնդիրները: