Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Ի.Ի.Հ.-ում Հ.Հ. արտակարգ եւ լիազօր դեսպանը կարեւորել է քաղաքական ու տնտեսական ոլորտներում Երեւան-Թեհրան յարաբերութիւնների զարգացումը։
Ի.Ռ.Ն.Ա. գործակալութեան հաղորդմամբ, Ղոմի Սալաֆչեգանի տնտեսական յատուկ տարածքի համագումարների դահլիճում, 12 երկրի ներկայացուցիչնրի հետ տւած մամլոյ համատեղ ասուլիսում, Գրիգոր Առաքելեանն ասել է. «Իրանի նոր կառավարութեան որդեգրած արտաքին յարաբերութիւնների զարգացման քաղաքականութեամբ, մեծացել են Ի.Ի.Հ.-ում արտաքային ներդրումային խմբերի թիւը մեծացնելու եւ իրավիճակի բարելաւման հետ կապւած յոյսերը»։
Ասիական ու եւրոպական 12 երկրների դեսպաններ ու տնտեսական կցորդներ, հինգշաբթի օրը, Ղոմի Սալաֆչեգանի տնտեսական յատուկ տարածք են այցելել՝ տարածքի հնարաւորութիւններին ծանօթանալու նպատակով եւ տարածքի պատասխանատուների հետ զրոյցների ընթացքում, ծանօթացել են ներդրումային աշխատանքների հնարաւորութիւններին։