Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Ապրիլի 8-ին Հ.Հ. Սփիւռքի նախարարի պաշտօնակատար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Սիրիայի առեւտրի պալատի խորհրդի անդամ, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահ Լեւոն Զաքի Ետալեանին եւ «Փիւնիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բարերար, գործարար Գաբրիել Ջամբարջիին:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին Սիրայում քաղաքացիական պատերազմի հետեւանքով ծանր կացութեան մեջ յայտնւած հայ համայնքի, յատկապէս քեսաբահայութեան ծանր վիճակին, ինչպէս նաեւ Սիրիա-Հայաստան գործարար կապերի ակտիւացման հնարաւոր հեռանկարներին վերաբերող խնդիրներ:

Հրանուշ Յակոբեանը կարեւորեց Սիրիայում գործող շտապ օգնութեան մարմինների ազգանպաստ գործունէութիւնը Հալէբում, Դամասկոսում, Ղամիշլիում, Լաթաքիայում եւ հայաբնակ այլ վայրերում: Շեշտւեց հոգեւոր կառոյցների հետեւողական եւ ազգանւէր գործունէութիւնը սիրիահայերին նեցուկ կանգնելու եւ օգնութիւն տրամադրելու գործում: Մեծ է նաեւ տարբեր կուսակցութիւնների եւ բարեգործական կազմակերպութիւնների ցուցաբերած աջակցութիւնը: