Աղբիւր՝ www.armenian.irib.ir
«Հորմոզի նոր արւեստ»-ի խմբի ստեղծագործութիւնը՝ «Դամահի» հողակերտ գորգը, առաջին ագամ ցուցադրւում է Իրանի սահմաններից դուրս՝ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի Նորարար փորձառական արւեստի կենտրոնում (Ն.Փ.Ա.Կ.):
Երեւանից Իրանի լուրերի կենտրոնական ծառայութիւնը հաղորդել է, որ այս ստեղծագործութիւնը «Հորմոզ» արւեստի կենտրոնի «Դամահի» կոչւող հինգերորդ հողակերտ գորգի փոքրացւած նմուշն է, որն անցեալ տարի բահման ամսին ցուցադրւել էր այդ կղզում: Հորմոզգան կղզու արւեստագէտները օգտագործելով Հորմոզ կղզու գունաւոր հողի 10 երանգներն ու Հայաստանի գունաւոր հողի երանգները Երեւանում ստեղծել են «Դամահի» հողակերտ գորգի աւելի փոքր օրինակը:
«Դամահի» գորգը ստեղծւել է Հորմոզգան կղզու բնիկների առասպելների հիման վրայ եւ ըստ այդ առասպելի աշխարհի ժողովուրդներին խաղաղութիւն է պատգամում: Ըստ աւանդութեան, «Դամահին» մի վիթխարի ձկան անուն է, որը նեղութեան ժամանակ օգնութեան էր հասնում Իրանի հարաւային շրջանների բնիկներին: