Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Մարտի 20-ին ՀՀ Հանրային հեռուստատեսութեան առաջին ալիքը հիւրընկալել էր Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամադ Ռեիսիին:

ԻԻՀ դիւանագետը նախ շնորհաւորել է բոլորի գարնանամուտը եւ նովրուզը եւ ապա պատասխանել հեռուստահաղորդավարի հարցերին, ասելով, որ Հայաստանը եւ Իրանը երկու հարեւան երկիր կապւած են պատմական եւ մշակութային խոր անցեալով: Այդ պատճառով է, որ երկու երկրի մշակութային ծէսերի կատարումները փոխադարձաբար մեծ շուքով են տեղի ունենում: Նշելի է որ հայկական նոր տարին Իրանում տօնւում է մեծ ուրախութեամբ, եւ իրանական նոր տարին՝ նովրուզը եւս Հայաստանում նոյնութեամբ է տօնւում: Նամանաւանդ Հայաստանում ապրող իրանցիները մեծ ոգեւորութեամբ են նշում այստեղ: Ռեիսին իրանցիների հոսքի մեծացումը դէպի Հայաստան Նովրուզեան տօների առիթով, պայմանաւորել է երկու երկրի մշակութային նմանութեամբ, եւ Իրանը՝ Հայաստանի հետ ցամաքային ամենակարճ ճանապարհով եւ նշել, որ Հայաստանում իրանցիները ապահով են իրենց զգում:

ԻԻՀ դեսպանն անդրադառնալով անցնող տարում Իրան-Հայաստան յարաբերութիւնների տարբեր ոլորտների զարգացմանը, այն համարել է յաջողւած եւ գնահատել շատ բարձր: Եւ յոյս յայտնել, որ Իրան-Հայաստան միջկառավարական յարաբերութիւնները յարատեւեն: