Աղբիւր՝ www.asbarez.com

 

Նախորդ տարի Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն է տրւել 21,142 մարդու: Նրանց հիմնական մասը նաեւ այլ երկրների քաղաքացիներ են: «Արմէնփրէս»-ի հետ ունեցած զրոյցին ընթացքում այս մասին յայտնել է «Հայաստանի ոստիկանութեան անձնագրային ու վիզաների վարչութեան» պետ Նորայր Մուրադխանեանը: Երկքաղաքացիների կարգին կան նաեւ օտարներ՝ ֆրանսացիներ, ռուսեր, վրացիներ, ամերիկացիներ: «Համապատասխան ընթացակարգ անցած 106 դիմումի պատասխանը բացասական է եղել: Մերժման հիմքերը երկրի անվտանգութեան կարգին վտանգ ներկայացնող հիմքերն են»,- նշել է Մուրադխանեանը:

«Դիմել կարող է ցանկացած անձ, իսկ պահանջւող չափորոշիչների թւում են՝ երեք տարւայ մշտական բնակութիւնը, հայերէնի, Հայաստանի Սահմանադրութեան իմացութիւնը եւ այլն»,- բացատրել է նա։

Հայաստանի տարածքային կառավարման նախարարութեան գաղթականութեան պետական ծառայութեան տւեալներով՝ նախորդ տարի Հայաստանում հաշււած օտարների թիւը 1,140 է, որոնց 571-ը ԱՊՀ երկրների քաղաքացի են: Հայաստանում կեցութեան կարգավիճակ ստացածները՝ 3,166-ն են, որոնց 416-ը՝ ԱՊՀ երկրների քաղաքացիներ են (186 ը՝ Ռուսաստանից): Ժամանակաւոր կեցութեան կարգավիճակ է տրւել 2,279 անձի, որոնց մէջ 240-ը ԱՊՀ երկրների քաղաքացիներ են, 88-ը՝ Ռուսաստանից:

Մնայուն կեցութեան կարգավիճակ է տրւել 463, յատուկ կեցութեան կարգավիճակ՝ 424 մարդու: Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ստացած 21,142 անձերից 740-ը՝ ԱՊՀ երկրների (նրանցից 637-ը Ռուսաստանից) քաղաքացիներ են եղել: