Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Աւարտւեց Լոս Անջելեսում ընթացող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամեայ հեռուստամարաթոնը: Նւիրատւութիւնների գումարը կազմեց 11 մլն 109 հազար 633 դոլար:
«Արարենք միասին» խորագիրը կրող համազգային դրամահաւաք-միջոցառումը մեկնարկել էր նոյեմբերի 22-ին` Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: Այն տեւեց 12 ժամ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կը շարունակւեն Արցախում իրագործւող 2 ծրագրեր, որոնք սկսւել էին նախորդ տարւայ` «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով:
Յիշեցնենք, որ նախորդ հեռուստամարաթոնին հանգանակւել էր 12 մլն 505 հզ 456 ԱՄՆ դոլար: