Աղբիւր՝ www.yerkir.am
Դուշանբէից վերադառնալուց յետոյ Նիկոլ Փաշինեանը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիեւի հետ պայմանաւորւել են երկրների պաշտպանութեան նախարարութիւններին յանձնարարութիւն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նւազեցնելու համար:
Սակայն շաբաթ օրը` այս պայմանաւորւածութիւններից յետոյ, Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցութիւն է անցկացրել ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ եւ ներկայացրել Ալիեւի յանձնարարականները, որոնք հիմնւած են առաջնագծում իրավիճակի վերջին վերլուծութիւնների վրայ. յայտնում է haqqin.az-ը:
Այսպէս` Ալիեւը յանձնարարել է աւելի լաւ ռազմական հերթափոխ իրականացնել եւ յատուկ տեխնիկական միջոցներն աւելի լայնօրէն կիրառել շփման գծում` անձնակազմի անվտանգութեան առաւելագոյն ապահովման համար: