Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայկական կողմը Նախիջեւանի հատւածում ադրբեջանական սադրանքներին պատասխանել է կրակով:
Այս մասին ֆէյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը:
Նա, մասնաւորապէս, գրել է. «Նախիջեւանեան ուղղութեամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինւած ուժերը երէկ պատասխանել են կրակով։ Արդիւնքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»: