Աղբիւր՝ www.asbarez.com

 

ԵԱՀԿ Մինսկի խմբակի ամերիկացի համանախագահ Ջէյմզ Ուորլիք «Թուիթր»-ի վրայ գրել է, որ համանախագահները Շւէտում խորհրդակցութիւններ են կատարել տեղի կառավարութեան հետ` միաժամանակ աւելացնելով, թէ իր ամերիկացի եւ ռուս գործընկերների հետ շարունակում է Լեռնային Ղարաբաղի տագնապի լուծման ուղղւած աշխատանքներն աշխուժացնել:

Նա նաեւ դրւատել է այն իրողութիւնը, որ Շւէտը դեսպանատուներ է բացում Հայաստանում եւ Ադրբեջանում` աւելացնելով, թէ այդ մէկը կարող է նպաստել Արցախի տագնապը լուծելու ջանքերին:

Իր կարգին, ռուս համանախագահ Իգոր Փոփովն ադրբեջանական «Էյ.Փի.Էյ.» լրատւական գործակալութեանը յայտնել էր, որ հակամարտութեան կողմերի մօտ նկատւում է յառաջ երթալու տրամադրութիւն: