Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Մարտի 5-9-ին Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամը տեղական 19 զբօսաշրջային ընկերութիւնների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք «ITB» միջազգային զբօսաշրջային ցուցահանդէսին:
ՀԱՄՀ-ի հանրային կապերի գրասենյակից տեղեկացնում են` նախատեսւում է, որ առաջատար այս ցուցահանդէսին այս տարի կը մասնակցեն 180 երկրների շուրջ 10 հազար զբօսաշրջային գործակալութիւններ եւ աւելի քան 170 հազար այցելուներ:
Ցուցահանդէսի ընթացքում միջազգային հանրութեանը կը ներկայացւեն Հայաստանի պատմամշակութային եւ քրիստոնէական հարուստ ժառանգութիւնը ցուցադրող գովազդային նիւթեր եւ քարտէզներ գերմաներէնով:
Գերմանական շուկան Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի զբօսաշրջութեան խթանման թիրախային ուղղութիւններից է: