Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Նախագահը հրամանագիր է ստորագրել, որում նշւած է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը` համաձայն Սահմանադրութեան 150-րդ յօդւածի.
Մխիթար Հայրապետեանին նշանակել սփիւռքի նախարար»:
Մխիթար Հայրապետեանը Քաղաքացիական կրթութեան կենտրոնի տնօրէնն է։
Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի փոխնախագահն էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանն է միացել 2015-ին: