Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ԻԻՀ ռադիօ-հեռուստատեսութեան արտասահ-մանեան թողարկումների եւ ՀՀ հանրային ռադիօյի տնօրէնները քննարկել են լրատւական ոլորտում երկու երկրի համագործակցութիւնների ընդլայն-ման հետ կապւած հարցեր:

Երեւանից Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան լրատւութեան կենտրանական ծառայութեան թղթակցի հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ կարեւորելով զանգւածային լրատւա-միջոցների դերն երկու երկրի ժողովուրդներին միմեանց ճանաչեցնելու առումով, Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան արտասահմանեան թողար-կումների Միջին Ասիայի եւ Կովկասի բաժնի գլխաւոր տնօրէն՝ Ալի Էսքանդառին, արտասահմանեան թողարկումների հայերէն ռադիօյի տնօրէն՝ Ալիռեզա Հասանեանը եւ Հայաստանի հանրային ռադիօյի գործադիր տնօրէն՝ Արմէն Ամիրեանը առաջարկներ են ներկայացրել համագործակցութիւնների ընդլայնման կապակցութեամբ:

Նշելով, որ Հայաստանի համար յոյժ նշանակալի է Իրանի հետ յարաբերութիւնների ընդլայնումը, Արմէն Ամիրեանն ասել է. «Նկատի առնելով երկու ժողովուրդների պատմա-մշակութային ընդհանրութիւնները, երկու երկրի զանգւածային լրատւամիջոցները կարող են մշակութային ոլորտում ընդլայնել համագործակցութիւնները»:

Ծանօթանալով Հայաստանի հանրային ռադիօյի տարբեր բաժիններին, այդ թւում պարսկերէն բաժնի աշխատանքներին, Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան արտասահմանեան թողարկումների բաժնի տնօրէնները կարեւորել են համագործակցութիւնների ընդլայնման նպատակով լրատւական պատւիրակութիւնների փոխայցելութիւնները:

Հայաստան կատարած այցելութեան ընթացքում իրանական պատւիրակութիւնը ծանօթացել է Հայաստանի մի շարք ռադիօների աշխատանքներին: Հայաստանի ռադիօկայանների տնօրէնների հետ իրանական պատւիրակութեան զրոյցի թեմաներից են եղել՝ տեխնիկական սարքաւորումների արտադրման եւ հաղորդիչների տեղադրման ոլորտում ԻԻՀ ռադիօ-հեռուստատեսութեան փորձերի փոխանակումը, ինչպէս նաեւ տեխնիկական ու մասնագիտական համագործակցութիւնների ընդլայնումը եւ համատեղ ռադիօ-հաղորդումների պատրաստումը: