Աղբիւր՝ www.yerkir.am
Աժ-ում աւարտւեցին ՀՀ 4-րդ նախագահի ընտրութիւնները: Արմէն Սարգսեանն ընտրւեց ՀՀ 4-րդ նախագահ:
Հաշւիչ յանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքեանը ներկայացրեց քւէարկութեան արդիւնքները: Նա ասաց, որ քւէարկութեանը մասնակցել է 101 պատգամաւոր: 101 քւէներից անվաւեր է ճանաչւել մէկը: Սարգսեանը նախագահ է ընտրւել ձայների` 90 կողմ 10 դէմ յարաբերակցութեամբ:
Նշենք, որ «Ելք» խմբակցութեան պատգամաւորները ինն են: «Ելք»-ում եղել են բացակայ պատգամաւորներ: