Աղբիւր՝ www.yerkir.am
Փետրւարի 12-ին արցախահայութեան ազգային-ազատագրական պայքարի` ղարաբաղեան շարժման 30-րդ տարեդարձի վերաբերեալ յօդւածներ եւ ռեպորտաժներ պատրաստելու նպատակով Արցախում գտնւող լատւիացի, հունգարացի, ալժիրցի, իտալացի, ռուս եւ ֆրանսիացի մի խումբ լրագրողներ ու բլոգերներ այցելել են ՊԲ հիւսիսային ուղղութեամբ տեղակայւած մարտական դիրքեր ու զօրամասԵր:
Զօրամասերի մշտական տեղակայման վայրում լրագրողները ներկայ են եղել բանակի ուսումնական փուլի մեկնարկին նւիրւած հանդիսաւոր միտինգին, իսկ առաջնագծում նրանք հետաքրքրւել են օպերատիւ-մարտավարական իրադրութեամբ, ծանօթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին ու մարտական հերթապահութեան կրման ընթացքին:
Արցախի ՊՆ մամուլի ծառայութիւն