Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տաւուշի մարզի սահմանամերձ Չինարի գիւղը, ինչի հետեւանքով գիւղը զգալի նիւթական վնաս է կրել: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Չինարի գիւղի գիւղապետ Սամուէլ Սաղոյեանը:
«Յուլիսի 20-ին հակառակորդի գնդակոծութիւնից վնասւել են մանկապարտէզի տանիքը ու պատերը, երկու բնակելի տուն, ինչպէս նաեւ վառւել է անասնագոմ, որտեղ եղել է խոտի դէզ` շուրջ 3 հազար հակ անասնակեր: Գնդակոծութեան հետեւանքով վառւել է գիւղի ջրաղացը: 12 միլիոն դրամի վնաս է հասցւել մեր համագիւղացուն: Հակառակորդի գործողութիւններից զոհ կամ վիրաւոր չունենք»,- ասաց Սաղոյեանը:
Նրա խօսքով` գիւղի գերեզմանատան մօտակայքում հակառակորդի դիպուկահարները մօտ երկու ժամ փորձել են խոցել մի պատանու, սակայն դա նրանց չի յաջողւել:
«Պատանին հասցրել էր ապահով տեղում թաքնւել»,-նշեց գիւղապետը:
Որոշ տեղեկութիւնների համաձայն` յուլիսի 21-ի երեկոյեան կրակոցնէր են հնչել նաեւ սահմանամերձ Բարեկամաւանի ուղղութեամբ: