Աղբիւր՝ www.armenian.irib.ir
ՄՄ երկրները առանձին-առանձին ազատ առևտրի համաձայնագրեր ունեն Վրաստանի հետ, նման համաձայնագիր ունի նաև Հայաստանը, նշել է՝ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնեանը և աւելացրել, որ ՄՄ մտնելուց յետոյ Հայաստանը կը շարունակի ազատ ռեժիմով առևտուրը Վրաստանի հետ: Հայաստանը առևտրի ռեժիմը չի փոխի նաև Իրանի հետ, քանի որ ՄՄ ռեժիմը չի տարբերւում ներկայիս Իրանի հետ գործող ռեժիմից:
Իսկ ՄՄ կանոնների համաձայն՝ այդ միութիւնից դուրս գտնւող երկրների նկատմամբ Միութեան անդամ երկրները պէտք է նոյն առևտրային ռեժիմներն ու մաքսատուրքերն ունենան, տեղեկացրել է նա:
Թուրքիայի պարագային Մելքոնեանը նշել է, որ ՄՄ այդ երկրի հետ ունի GSP համակարգ, որը նշանակում է ցածր մաքսային դրոյքաչափեր ու ոչ սակագնային կարգաւորումներ: Հայաստանը բանակցելու է այդ համակարգը Թուրքիայի նկատմամբ չկիրառելու համար, որովհետև Թուրքիան եւրոպական GSP+ համակարգի մէջ գտնւող երկիր է և չի կիրառում այդ համակարգը Հայաստանի նկատմամբ՝ խախտելով բոլոր կանոնները, յաւելել է նա: