Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Փետրւարի 17-ին ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգոյ Կարապետեանն ընդունել է Աւստրիայի ԱԳ  նախարարութեան Արևելեան Եւրոպայի ծրագրերի ղեկավար դոկտոր Շտեֆան Շոլցի գլխաւորած պատւիրակութեանը:   Շտեֆան Շոլցին ընկերակցում էին  նաև  Հարաւային Կովկասում Աւստրիայի զարգացման գործակալութեան ղեկավար Գունտեր Զիմերը և  Աւստրիայի զարգացման գործակալութեան ծրագրերի ղեկավար Ռոբերտ Զեյները:  ՀՀ գիւղատնտեսութեան նախարարը  հիւրերին  ներկայացնելով   գիւղատնտեսութեան ոլորտի ռազմավարական ուղղութիւնները,   կարեւորել է  կոօպերատիւների ձեւաւորման, հողերի խոշորացման, ջերմոցային տնտեսութիւնների զարգացման, ձկնաբուծութեան և այլ ոլորտների  զարգացմանն ուղղւած ծրագրերի իրականացումը:  Նա նշելով, որ  Հայաստանը  հնարաւորութիւններ ունի աւելացնելու եւ՛ արտադրութեան, եւ՛  արտահանման ծաւալները՝  աւելացրել  է,  համոզւած ենք, որ գիւղատնտեսութեան ոլորտում ներդրումներն արդարացւած կը լինեն:

Նախարար Կարապետեանը  նաև անդրադառնալով   Աւստրիայի  հետ իրականացւած ծրագրերի արդիւնաւէտութեանը  յուսացել  է, որ այդ համագործակցութիւնը  կը նպաստի  Հայաստանին մասնակցելու Զարգացման գործակալութեան կողմից իրականացւող տարածաշրջանային միւս ծրագրերին:

Ռոբերտ Զեյները նշել է, որ   կաջակցեն  անտառային տնտեսութիւնների զարգացման  ծրագրերին, Գիւղատնտեսական կենդանիների համարակալման, հաշւառման եւ վերամշակող հզօրութիւնների ստեղծմանն  ուղղւած նոր  ծրագրերին: