Աղբիւր՝ www.asbarez.com
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Ուրբաթ, 24 Փետրուարին, առաւօտեան ժամերէն սկսեալ, թշնամին տարբեր տրամաչափի ականանետներ օգտագործելով՝ արկակոծած է Թալիշ գիւղը:
Ըստ Արցախի պաշտպանութեան բանակի հրապարակած հաղորդագրութեան՝ «Ընդհանուր առմամբ արձակուել է 50 արկ, որից 36ը Դ-44 տիպի հրանօթից, 14ը՝ ականանետներից: Յատկանշական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախաւորել է ոչ միայն մարտական յենակէտերը, այլեւ՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղութեամբ 120 միլիմետրանոց ականետից եւ Դ-44 հրանօթից արձակել է 4 արկ»:
Հրետակոծութեան հետեւանքով հայկական կողմը կորուստներ չէ ունեցած:
Նոյն հաղորդագրութեան մէջ կը նշուի, որ «ՊԲ առաջապահ զօրամասերը ադրբեջանական զինուժի նախայարձակ գործողութիւնները ճնշելու եւ առաջնագծում վերջինիս յետագայ սադրանքները կանխելու նպատակով դիմել են պատասխան գործողութիւնների»:
Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսեան «Թեր»չի թղթակիցին յայտնած է, որ «հիմա համայնքում միայն 10-15 տղամարդ կայ, որոնք մշտապէս գիւղում են լինում: Ընտանիքներ գիւղում չկան»: