Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Փետրւարի 14-ին հանդիպում են ունեցել ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարեանը և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
Հանդիպմանը կարևորւել են տրանսպորտի ոլորտում երկկողմ յարաբերութիւնների զարգացումը, նշւել է՝ համատեղ բազմաթիւ ծրագրերի իրագործումը:
Անդրադառնալով «Հայաստանի հարաւային երկաթուղի» ծրագրի իրականացմանը՝ Գագիկ Բեգլարեանն ասել է, որ Տրանսպորտի և կապի նախարարութիւնն աշխատանք է տանում խոշոր ռազմավարական նշանակութիւն ունեցող այդ նախագիծը իրականացնելու համար և աւելացրել, որ երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնաւորումն արդեն պատրաստ է և գտնւում է քննարկման փուլում:
Դեսպան Ռեիսիին նշել է, որ «Հայաստանի հարաւային երկաթուղի» ծրագրի իրագործումը կարևոր է ինչպէս Իրանի, այնպէս էլ Հայաստանի համար: Եւ այն կարող է նպաստել Սև ծովի նաւահանգիստներից դէպի Պարսից ծոցի նաւահանգիստներ կատարւող ապրանքաշրջանառութեան աճին, յաւելել է դեսպանը:
Իրանական կողմը պատրաստակամ է՝ երկաթուղու շինարարարական աշխատանքների մեկնարկին և ձեռնամուխ կը լինի իր հատւածում երկաթգծի կառուցմանը: