Աղբիւր՝ www.yerkir.am
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հրամանագիր է ստորագրել Կարէն Կարապետեանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:
Նախագահի հրամանագրում մասնաւորապէս ասւած է.
«Ղեկավարւելով 2005 թւականի փոփոխութիւններով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 55-րդ յօդուածի 4-րդ կէտով` Կարէն Կարապետեանին նշանակել Հայաստանի Հանրապետութեան վարչապետ»:
Հայաստանի Հանրապետութեան նախագահ
Նշենք, որ Յովիկ Աբրահամեանը վարչապետի պաշտօնից հրաժարական է ներկայացրել նախորդ շաբաթ: