Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Եթէ Արցախի ժողովրդին եւ Արցախին ինչ-որ բան պատահի, պայքարելու ենք իւրաքանչիւր թիզ հողի համար:
Նման յայտարարութեամբ լրագրողների հետ զրոյցում հանդէս եկաւ ՀՀ պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար Սէյրան Օհանեանը:
«Մեր ակնկալիքը մէկն է, որ մեր առաջադրած տարբերակը կատարւի, այսինքն` ԼՂ հակամարտութեան խնդիրը լուծւի խաղաղ պայմաններում, երկխօսութեան միջոցով, փոխադարձ համաձայնութիւնների եւ վստահութեան մթնոլորտի ձեւաւորման շրջանակում: Այն իրականութեան մէջ, երբ դժւար է հակառակորդի հետ լեզու գտնել, երբ ապրիլեան քառօրեայ պատերազմից յետոյ սադրանքների այս մասշտաբները բերում են նրան, որ շփման գծում շարունակւում է վստահութեան մթնոլորտի ձեւաւորման մերժումը հակառակորդի կողմից, մեզ հնարաւորութիւն է տրւում ասել, որ եթէ չկայ վստահութեան մթնոլորտ, մենք չենք կարող խօսել փոխադարձ համաձայնութիւնների մասին»,- ասաց Սէյրան Օհանեանը: