Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Սեպտեմբերի 2-ի լոյս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտւել է 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղութեամբ արձակւել է աւելի քան 600 կրակոց:

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդիւնքում, սեպտեմբերի  2-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հարաւային ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում, մահացու հրազէնային վիրաւորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնւած Արայիկ Սամուէլի Օրդուբեկեանը:

Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է նախաքննութիւն:

ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում զոհւած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարում է, որ հակառակորդի կողմից ձեռնարկւող նախայարձակ գործողութիւնների եւ դրանց հետեւանքների ողջ պատասխանատւութիւնը կրելու է ադրբեջանական կողմը: