Աղբիւր՝ www.yerkir.am
Օգոստոսի 13-ին Ռուսաստանում կայացել է «Բանակային միջազգային խաղեր»-ի փակման արարողութիւնը, որն ուղեկցւել է լաւագոյն անձնակազմերի եւ զինծառայողների պարգեւատրմամբ:
Խաղերի շրջանակներում լաւագոյն հետախոյզ է ճանաչւել ՀՀ Զու վաշտի հրամանատարը: Այս մասին յայտնում է razm.info-ն` վկայակոչելով ռուսաստանեան ՌԻԱՅ «Նովոստի» գործակալութեանը: Միւս երկրները ներկայացնող զինծառայողները հիմնականում խրախուսական պարգեւներ են ստացել` «Յաղթանակի կամքի համար», «Յաղթանակի եւ գթասրտութեան համար» եւ այլն:
Յիշեցնենք, որ հայ հետախոյզները մասնակցում էին խաղերի շրջանակներում անցկացւող «Զօրային հետախուզութեան գերազանցիկները» մրցոյթին: Մրցոյթի աւարտին ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը սխալմամբ յայտնել էր, որ ՀՀ Զու հաւաքականը 3-րդ հորիզոնականում է, սակայն վերջնական արդիւնքներով հաստատւեց, որ հայ հետախոյզները 4-րդն էին: