Աղբիւր՝ www.yerkir.am
Քիչ առաջ Արցախի հերոս Վիտալի Բալասանեանը, ով միջնորդ էր ՊՊԾ գունդը գրաւած անձանց եւ ՀՀ ԱԱԾ միջեւ բանակցութիւններում, Շանթ հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում ասել է, որ պատանդ պահւող շարքային երկու ոստիկաններն ազատ են արձակւել:
«Գործընթաց է գնում, որ շուրջօրեայ մամուլի կէտ բացւի չէզոք գօտում, որի ընթացքում ազատ կարձակւեն երկու բարձրաստիճան ոստիկանները»,- ասել է Վիտալի Բալասանեանը: