Աղբիւր՝ www.yerkir.am
Խորենացու փողոցում թէժ բախումներ են սկսւել ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Ցուցարարները սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղութեամբ, ինչին ի պատասխան ոստիկանները գազային պայթուցիկներ սկսեցին նետել ցուցարարների ուղղութեամբ: Ցուցարարները նահանջում են, շարունակելով տարբեր առարկաներ ու քարեր նետել ոստիկանների ուղղութեամբ: Փողոցում կայանւած մեքենաներ են հրդեհւել ու վնասւել:
Ամէն ինչ սկսւեց նրանից, որ քաղաքացիները ցանկանում էին իրենց հաւաքած սնունդը փոխանցել ՊՊԾ գունդը գրաւած զինւած խմբին, սակայն ոստիկանները մերժեցին` յայտարարելով, որ նրանք սննդի կարիք չունեն: Մարդիկ սկսեցին յարձակւել եւ քարեր նետել: