Աղբիւր՝ www.yerkir.am

ՀՐՄՇՏՈՑ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ԿԱՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՒԱԾՆԵՐ

Ազատութեան հրապարակում, ինչպէս  նախապէս յայտարարւել էր, ժամը 19:00-ին մեկնարկեց հաւաք: Մասնակիցներից մի քանիսը կոչ արեցին երթով անցնել Երեւանի փողոցներով, ապա ուղղւել դէպի Էրեբունի` ՊՊԾ գնդի տարածք, որտեղ նախօրէից զինւած անձինք պատանդ են պահում ոստիկանների:

Առաջարկն անողներին ոստիկանները սկսեցին բերման ենթարկել, ինչից յետոյ քաղաքացիների ու ոստիկանների միջեւ հրմշտոց սկսւեց:  

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ՆՈՐՄԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ. ՅՈՒՆԱՆ ՊՕՂՈՍԵԱՆԸ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՅՈՐԴՈՐԵՑ ՉԼԱՐԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Նորմալ բանակցութիւններ են ընթանում, եւ հիմա դուք ձեր քայլով աւելորդ լարւածութիւն էք մտցնում իրավիճակում: Ազատութեան հրապարակից Հիւսիսային պողոտայ հասած ցուցարարներին, ովքեր ամէն գնով փորձում էին ճեղքել ոստիկանական պատն ու երթով ուղղւել դէպի Էրեբունի` ՊՊԾ գնդի տարածք, վստահեցրեց փոխոստիկանապետ Յունան  Պօղոսեանը: Ցուցարարների պնդմանը, թէ իրենք ուզում են գնալ Էրեբունի, որպէսզի  այնտեղ ուժ չկիրառւի, փոխոստիկանապետը ասաց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ ուժ չի կիրառւելու: Նորմալ բանակցութիւններ են ընթանում: Դուք տեսնում էք, որ բոլորս ենք մտահոգ, ոչ միայն դուք:  Տեսնում էք` ոստիկանների, իմ դէմքի մտահոգութիւնը: Պէտք չի լարել իրավիճակը»: 

Բանակցութիւններից յետոյ ցուցարարները վերադարձան Ազատութեան հրապարակ: