Աղբիւր՝ www.yerkirmedia.am

10:01 - 17.07.2016

Երեւանում 17 յուլիսի վաղ առաւօտեան «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչները գրաւել են Ոստիկանութեան Էրեբունու շրջանի գումարտակը։

 

13:18 - 17.07.2016

 Ազգային անվտանգութեան ծառայութիւնը այս մասին յայտարարութիւն է տարածել: Դրանում ասւում է.

«Մի խումբ զինւած անձինք պատանդ են վերցրել ոստիկանութեան սահմանափակ թւով ծառայողների` նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մօտ մէկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զէնք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանաւորւած Ժիրայր Սեֆիլեանին:

Մէկ ոստիկան զոհւել է, եւս երկուսը` վիրաւորւել: Ապօրինաբար արգելափակւած տարածքում գտւող զինւած անձանց յանցաւոր գործողութիւնների կասեցմանն ու խափանմանն ուղղւած միջոցառումների շրջանակներում յատուկ նշանակութեան ստորաբաժանումների կողմից ազատ է արձակւել երկու պատանդ:

ՀՀ իրաւապահ մարմիններն ամբողջութամբ վերահսկում են իրավիճակը եւ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համարէ:

 

08:25 - 18.07.2016

Երեւանում ոստիկանութեան Պարեկապահակային գունդը շարունակում է գրաււած մնալ: Զինւած խմբաւորման աւելի քան 25 անդամները, որոնք ներկայանում են որպէս «Սասնայ ծռեր», գնդի տարածքում են եւ պատանդ են պահում ոստիկանութեան աշխատակիցների:

Գիշերը հանգիստ է անցել, ոստիկանական ուժերը շրջափակւած են պահում տարածքը, սակայն որեւէ գործողութեան չեն դիմել: Տարածքում է նաեւ ծանր տեխնիկան:

Յիշեցնենք, որ երէկ վաղ առաւօտեան տեղի ունեցած դէպքերի հետեւանքով զոհւել է ՊՊԾ գնդի փոխհրամանատարը, վերջին տւեալներով վիրաւոր է չորս ոստիկան: