Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Այս տարի Հայաստան աւելի շատ զբօսաշրջիկներ կայցելեն: Կանխատեսումը Հայաստանի տուրօպերատորների միութեան նախագահ Ռոբերտ Մինասեանինն է:
Ըստ նրա, մեր երկիրը զբօսաշրջութիւնը զարգացնելու մեծ ներուժ ունի, սակայն անհրաժեշտ է Հայաստանը գովազդել թիրախային երկրներում, որտեղից առաւել շատ են գալիս զբօսաշրջիկները: Իսկ տուրիզմի զարգացման համար, ասում է փորձագէտը, ունենք բոլոր պայմանները, հարուստ պատմամշակութային ժառանգութիւն, բնական ռեսուրսներ, մաքուր օդ, ազգային իւրայատուկ սնունդ:
Տուրօպերատորների միութեան նախագահի խօսքով` Հայաստանի համար շատ կարեւոր է զբօսաշրջութեան զարգացումը, քանի որ դրանով զարգանում են նաեւ այլ ոլորտները: