Աղբիւր՝ www.yerkirmedia.am

tert.am - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Վորլիքը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում յայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատերազմի դէմ են հանդէս եկել ու ցանկութիւն են յայտնել շարունակել բանակցային գործընթացը:

«Ջոն Քերին զրուցել է Սարգսեանի եւ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցի շուրջ: Կողմերը մերժել են պատերազմն ու պարտաւորւել են շարունակել բանակցութիւնները: Միացեալ Նահանգները պատրաստակամ է իր օգնութիւնն առաջարկել այդ հարցում»,- գրել է ամերիկացի համանախագահը:

Երէկ Վարշաւայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ԼՂ հակամարտութեան հարցի քննարկման նպատակով հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի հետ: