Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Փետրւարի  10-ին  Երևանում  ԻԻՀ  դեսպանատանը կայացել  է  Իսլամական  յեղափոխութեան  35-ամեակի առթիւ կազմակերպւած ընդունելութիւն: Որին ներկայ են եղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանը, պաշտօնատար  անձինք, որոնք ներկայացրել են ՀՀ կառավարութիւնն ու իշխող ՀՀԿ-ն,  ընդդիմադիր  ուժեր, օտարերկրեայ դիւանագէտներ: Արարողութեան սկզբում հնչել են ՀՀ և ԻԻՀ հիմներգերը:

ԻԻՀ դեսպան Մոհամադ  Ռեյիսին  ելոյթում  նշելով,  որ ԻԻՀ արտաքին քաղաքականութեան  կարևոր  սկզբունքներից  մէկը՝ յարաբերութիւնների զարգացումն  է  աշխարհի բոլոր  երկրների, մասնաւորապէս հարևանների հետ, ընդգծել է Հայաստանի հետ յարաբերութիւնների բարձր մակարդակը,  իր երախտագիտութիւնը յայտնել  ՀՀ  ԱԺ  նախագահ Հովիկ  Աբրահամեանին  և  յաջողություններ  մաղթել  ՀՀ կառավարութեանն  ու  հայ  ժողովրդին:

Հովիկ  Աբրահամեանը շնորհաւորել  է ԻԻՀ  և  իրանցի ժողովրդին՝ Իսլամական  յեղափոխութեան  35-ամեակի առթիւ,  ցանկացել խաղաղ ապագայ, բարեկեցութիւն և  առաջընթաց: Հայաստանը բարձր է գնահատում  Իրանի հետ բազմադարեայ  յարաբերութիւնները,  նշել  է  ԱԺ  նախագահը  և  ավելացրել, որ Հայաստանի և Իրանի  միջև առկայ  է սերտ տնտեսական համագործակցութիւն՝   զարգանում  են փոխյարաբերութիւնները  էներգետիկ,  տրանսպորտային, բնութեան  պաշտպանութեան,  մշակոյթի,  գիտութեան, կրթութեան  և  այլ  ոլորտներում: