Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր: Փաստաթղթին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն` համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

«Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:

Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսարջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար»,- ասված է հիմնավորման մեջ:

Ելնելով վերոհիշյալից` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը: