Աղբիւր՝ www.yerkir.am
Չիլիի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 18-ին պատմական բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այս փաստաթղթով Չիլին դառնում է առաջին երկիրը, որը ներկայացուցչական մակարդակով նման որոշում կայացնում։ Այս մասին հայտնում է Yerkirmedia.am-ը:
Մի խումբ պատգամավորների ներկայացրած չորս կետանոց բանաձեւը անցել է միաձայն։ Փաստաթղթում դատապարտվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից հայկական տարածքների վրա հերտանային կրակի եւ օդուժի օգտագործումը, 1994 թվականին կնքված հրադադարի խախտումը։ Միաժամանակ, Չիլիի ներկայացուցիչների պալատը վերահստատում է իր հավատարմությունը խաղաղությանը եւ կոչ է անում Ադրբեջանին, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։
Նախագծի հեղինակներից մեկը՝ հայ-չիլիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուստավո Հասբուն Զելումը Prensa-Armenia հայկական գործակալությանը հայտնել է, որ խորհրդարանի վրամեծ ճնում էր գործադրում Չիլիում Թուրքիայի դեսպան Նաջիյե Գյոսե Քայան։ Սակայն, ըստ չիլիցի պատգամավորի, Ներկայացուցիչների պալատը անկախ մարմին է եւ թույլ չի տա արտաքին միջամտությունները։ Խորհրդարանի որոշումը ողջունել է ՀՅ Դաշնակցության Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ալֆոնսո Թաբաքյանը, ով շեշտել է, որ սա պաշտոնական մակարդակով առաջին դեպքն է, երբ ագրեսիայի հասցեատերը հստակ նշվում է։