Աղբիւր՝ www.yerkir.am
Մայիսի 5-ին Արցախի արեւելեան շրջանում ԼՂՀ պաշտպանութեան բանակի զինուորներն ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ յայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ԼՂՀ էկոնոմիկայի նախարարութեան զբօսաշրջութեան վարչութեան «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի փոխտնօրէն Դիաննայ Միրիջանեանը նշել է, որ ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ յայտնաբերուել են անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնուել են 2 ամբողջական գտածոյ` եռատերեւ սափոր ու գաւաթ, ափսէի 4 բեկոր:
«Գտածոներն այս պահին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարութեան զբօսաշրջութեան վարչութիւնում են եւ մաքրման աշխատանքներ են տարւում, որպէսզի ֆոնդաւորենք»,- ասել է Դ. Միրջանեանը եւ յաւելել, որ տեղանքում առաջիկայում կը սկսուեն ուսումնասիրութեան աշխատանքներ:
ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահուերդեանը մեզ հետ զրոյցում նշել է, որ հայ զինուորները ոչ միայն պաշտպանում են մեր հող հայրենին, այլ նաեւ պահպանում են մեր մշակոյթը:
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ Անգլիայի վարչապետին ներկայացուել է բիւջէն առանց մշակութեաին ծախսերի, վերջինս ասել է. եթէ մենք չենք պահպանելու մշակոյթը, ինչի համար է պատերազմը»,- մէջբերել է Ս. Շահուերդեանը: