Աղբիւր՝ www.yerkir.am

 

«Եւրատեսիլ» երգի միջազգային մրցոյթի կազմակերպիչները մի  քանի պատուիրակութիւնների հետ քննարկումներից յետոյ  համաձայնել են վերանայել դրօշների քաղաքականութիւնը եւ ազգային, տարածաշրջանային եւ տեղի դրօշները նոյնպէս թոյլատրել:

Այս մասին յայտնում է  Եւրոպական հեռարձակողների միութիւնը` կոչ անելով աւելի հանդուրժող լինել միւսների դրօշների նկատմամբ՝ հաշուի առնելով մրցոյթի ոչ քաղաքական բնոյթը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ «Եւրատեսիլ» երգի միջազգային մրցոյթի կազմակերպիչները ներկայացրել էին այս տարուայ «դրօշների քաղաքականութիւնը», որով արգելւում էր համերգի դահլիճ տանել որոշ դրօշներ, այդ թւում ԼՂՀ դրօշը: