Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ապրիլի 25-ին եւ լոյս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղեան զինուած դիմակայութեան գօտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանաւորուածութիւնը խախտել է աւելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնուող գրեթէ բոլոր տիպի հրետանային միջոցները եւ զրահատեխնիկայ, մասնաւորապէս` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), Զու-23-2 տիպի զենիթային կ'այանք (200 կրակոց), TR-107 տիպի ռէակտիւ հրթիռային կ'այանք եւ տանկ: Բացի մարտական յենակէտերից, հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարուել նաեւ Մատաղիսի ուղղութեամբ (8 արկ):

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանաւորուածութիւնների խախտման արդիւնքում մահացու վիրաւորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսեանը (ծն. 1992թ.) եւ Արամ Նիկոլայի Առուշանեանը (ծն. 1972թ.):

ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում զոհուած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Հակառակորդի ագրեսիւ գործողութիւնները չէզոքացնելու նպատակով ղարաբաղեան բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի եւ թիրախային հարուածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային յենակէտերին` պատճառելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի նշանակալի կորուստներ:

Այս պահի դրութեամբ հակամարտ զօրքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

ԼՂՀ ՊՆ