Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի հետ:

Հանրապետութեան Նախագահը, Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսները հանդիպման ընթացքում քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծուած իրավիճակը:

Զրուցակիցները կարեւորել են պետութիւն-եկեղեցի ջանքերի համատեղումն՝ ի նպաստ համազգային կարեւորագոյն խնդիրների ու առկայ մարտահրաւէրների լուծման:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը ՀՀ Նախագահի հետ խօսել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն իրենց առաջիկայ այցի մասին: