Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հակառակորդի թուով երկու ուղղաթիռները խոցած զինուորներ Նարեկ Մալխասեանը, Գեւորգ Մանուկեանը եւ հինգ տանկ խոցած զինծառայող Մարատ Պետրոսեանն պարգեւատրուեցին մեքենաներով. այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բէգլայեանը:
Մեքենայի բանալիները զինուորներին փոխանցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Յարութիւնեանը եւ ԼՂՀ Պաշտպանութեան նախարար Լեւոն Մնացականեանը:
«Հպարտանում եմ ձեզանով եւ հայորդիներով, որոնք այս օրերն ապացուցեցին, որ Հայաստանը յաւէրժ է եւ Արցախը մնալու է հայկական, այդ ամէնը իրականութիւն է դառնում եւ դարձել ձեզ նման տղաների շնորհիւ»,- ասել է վարչապետը:
Արտակ Բէգլայեանը նշեց, որ աւտօմեքենաները նուիրուել են բարերարների՝ Կարէն Խաչատրեանի եւ Արթուր Վարժապետեանի կողմից: