Աղբիւր՝ www.yerkirmedia.am
«Սինջար եզդիների ազգային միաւորումը» տեղեկացնում է, որ Արցախում եզդի զինուոր Քեարամ Սլոյեանի դաժան սպանութեան, մարդու իրաւուքնների կոպիտ խախտման փաստով պատրաստւում են դիմել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան:
Միաւորման նախագահի խօսքով, նրանք այսօր ունեն բաւական փաստեր, որոնք կարող են ներկայացնել միջազգային ատեաններ, սակայն քայլերի մասին այլ մանրամասներ առայժմ գերադասում են չհրապարակել:
«Քեարամ Սլոյեանի դէպքով ինչու՞ ենք յատկապէս շատ խօսում, որովհետեւ այդ զինուորի սպանութեան հետ կապուած մենք կարող ենք համաշխարհային հանրութեանը, միջազգային հանրութեանը ցոյց տալ ադրբեջանական բանակի դէմքը եւ այսպէս զուգահեռներ տանել:
Իրականութիւնն այն է, որ ադրբեջանական բանակը ոչնչով չի տարբերւում «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորումից, ամէն դէպքում, իրենք գործընկեր կազմակերպութիւններ են՝ կարծում եմ»,- «Սինջար եզդիների ազգային միաւորման» նախագահ Բորիս Մուրազին: