Աղբիւր՝ www.nkrmil.am
Ապրիլի 7-ի լոյս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը, որի ընթացքում կիրառել է ինչպէս տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ (2000-ից աւելի կրակոց), այնպէս էլ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Առաւել ինտենսիւ խախտումներ են արձանագրուել շփման գօտու հիւսիսային (Թալիշ) ուղղութեամբ, որոնց հետեւանքով զոհուել է շարքային պայմանագրային, 1983թ. ծնուած Հրաչ Սամուէլի Մուրադեանը: Կան վիրաւորներ:
Առաջնագծի մէկ այլ՝ հիւսիս-արեւելեան հատուածում, դեռեւս լրիւութեամբ չպարզուած հանգամանքներում, մահացու հրազէնային վիրաւորում է ստացել 1996թ. ծնուած շարքային զինծառայող Գէորգ Աշոտի Մղդեսեանը:
Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն:
ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում զոհուածների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: