Աղբիւր՝ www.yerkir.am

 

Նախագահ Սերժ Սարգսեանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինուորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողութիւնների հետեւանքով վիրաւորուած զինծառայողներին:

Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտօնական կայքից:

Հանրապետութեան նախագահը բժիշկներից հետաքրքրուել է վիրաւորների առողջական վիճակով, իր զօրակցութիւնը յայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափոյթ ապաքինում: