ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ
-------------------------------------------------------------------------------------------
ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
0010, Երեւան, Վազգէն Սարգսեան 3, 8-րդ յարկ
Հեռ.: (+374.10) 58-56-01, ներքին 805, հեռապատճէն (ֆաքս) (+37410) 58-91-57
էլ. փոստ. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
58-04.04.2016 թ.
ՍՓԻՒՌՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՈՂՔԻՆ Է
Ապրիլեան այս օրերին Սփիւռքի բոլոր կառոյցները, ներկայացուցիչները, բոլոր մեր հայրենակիցները, իրազեկ լինելով Արցախում տեղի ունեցող իրադարձութիւններին, մէկ բռունցք դարձած՝ իրենց ամբողջական աջակցութիւնն ու զօրակցութիւնն են յայտնում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակին:
Այսօր Սփիւռքը, հաւաքական ուժ դրսեւորելով, իր հնարաւոր բոլոր միջոցներն ի գործ է դնում, փաստելով, որ միշտ եղել է ու կը մնայ Հայրենիքի կողքին:
Սփիւռքի բոլոր կառոյցները, աւանդական կուսակցութիւնները ամենատարբեր մակարդակներով հրապարակում են Ադրբեջանի նախայարձակումը դատապարտող յայտարարութիւններ, տարբեր համայնքներում բողոքի ձայն են բարձրացնում բնակութեան երկրների իշխանութիւնների առջեւ` սանձելու Բաքւի ռազմատենչ նկրտումները:
Զոհւածների յիշատակին հոգեհանգստի եւ զօրակցութեան Պատարագ է մատուցւում Սփիւռքի հայկական եկեղեցիներում:
Մեր հայրենակիցները տարբեր միջոցներով աջակցելու պատրաստակամութիւն են յայտնում` ընդհուպ մինչեւ ռազմաճակատ մեկնել:
Այս բոլորը վկայում են հայի միասնական ոգու եւ Հայրենիքն ամէն ինչից վեր դասելու վճռականութեան մասին:
ՀՀ Սփիւռքի նախարարութիւն