Աղբիւր՝ www.yerkir.am

 

Արիլի 3-ին Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտպանութեան եւ զինուած ուժերի աջակցման նախարար Հոսէյն Դեհղանի հետ:

Կողմերը մտահոգութիւն են յայտնել արցախեան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցութեամբ, ինչպէս նաեւ քննարկել են երկու պետութիւնների պաշտպանական գերատեսչութիւնների միջեւ համագործակցութեան հարցեր: