Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հայաստանի Հանրային ռադիօ. «Արեւմուտքցիների մեծ մասը կարծում է, որ Իրանում մէկ կրօն գոյութիւն ունի, սակայն անշուշտ նրանք կը զարմանան, իմանալով թէ տարբեր կրօնների հետեւորդներ համերաշխ ապրում են Իրանում»:
Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան լրատուական գործակալութեան հաղորդման համաձայն, Հայաստանի Հանրային ռադիոյի կայքում, Քրիստոֆեր Թորոնթօնի հեղինակած յօդուածում այսպէս է ասուած.«Հայերից, ասորիներից ու քաղդէականներից բացի, Իրանում ապրում են նաեւ կաթոլիկներ եւ արեւելեան ուղղափառ եկեղեցու հետեւորդներ, որոնց մէջ մեծամասնութիւն են կազմում հայերը»:
Կրօնական փոքրամասնութիւնները հինգ պատգամաւոր ունեն իսլամական խորհրդարանում: Հայերն ազատօրէն կատարում են իրենց եկեղեցական ծէսերը եւ իրենց դպրոցներում հայերէն են դասաւանդում երեխաներին:
Քրիստոնեաները դարեր շարունակ հաշտ ու համերաշխ ապրել են Իրանում:
«Օրինակ Իրանում թէ՛ մուսուլմանները եւ թէ քրիստոնեաները ոգեւորուած են վերջերս կայացած միջուկային համաձայնութեան կապակցութեամբ: Այդ համաձայնութեան արդիւնքում չեղարկւում են երկրի դէմ ուղղուած տնտեսական շրջափակումները»-նշուած է յօդուածում: