Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

5 հոգանոց ադրբեջանցի ընտանիքը դիմում է ներկայացրել Հայաստանի Միգրացիոն գործակալութիւն՝ քաղաքական ապաստանի խնդրանքով: Գործակալութեան պետ Գագիկ Եգանեանն "Արմէնպրեսին" ասել է, որ գործընթացի մեկնարկը տրւած է, սակայն այլ տւեալներ չի յայտնել, քանի որ դրանք համարւում են գաղտնի:

ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի հայաստանեան գրասենեակից տեղեկացրել են, որ ընտանիքը գտնւում է ՄԱԿ-ի երեւանեան գրասենեակի հովանու ներքոյ: Կառոյցը ողջունել է ընտանիքի նկատմամբ կալանքի փոխարէն այլընտրանքային միջոցներ կիրառելու՝ Հայաստանի իշխանությունների որոշումը: Յիշեցնեմ, որ յունւարի 29-ին "Բագրատաշէն" հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ Ջաւիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստանի խնդրանքով: Օրուջեւը Հայաստանի ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցներին պատմել է, թէ ադրբեջանական ծառայութիւններն իր նկատմամբ ճնշումներ են սկսել հայկական արմատներով կնոջ` Բաքւի բնակիչ, 1983 թւականին ծնւած Ռոյա Միրզոեւայի հետ ամուսնանալուց յետոյ: