Աղբիւր՝ www.yerkir.am

 

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկուայում իր իրանցի գործընկերոջ՝ Իբրահիմ Ռահիմպուրի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումը. յայտնում է РИА Новости-ն:

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային օրակարգի որոշ հարցերի շուրջ։ Յատուկ ուշադրութիւն է յատկացուել Կենտրոնական Ասիայի եւ Անդրկովկասի խնդիրներին, ԼՂ հակամարտութեանը, ինչպէս նաեւ Ուկրաինայում ճգնաժամի լուծմանն ուղղուած մինսկեան պայմանաւորուածութիւնների կատարմանը»,- ասուած է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրութեան մէջ։

Իրանցի պաշտօնեան նաեւ յայտնել է, որ քննարկւում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Իրան: