Աղբիւր՝ www.yerkir.am
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան Նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Այդմասին յայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից:
Սերժ Սարգսեանը եւ Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնները եւ համագործակցութեանը վերաբերող, ինչպէս նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր:
Նախագահները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանաւորուածութիւնների իրագործման պայմաններում երկկողմ կապերի յետագայ զարգացման նոր հնարաւորութիւնների վերաբերեալ, անդրադարձել նաեւ այդ ամէնի դրական ազդեցութեանը` ուղղուած տարածաշրջանային անվտանգութեան ու կայունութեան ամրապնդմանը: Այդ համատեքստում զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ կամքի դրսեւորման պարագայում, բանակցութիւնների շնորհիւ կարելի է լուծումներ գտնել ցանկացած հարցում:
Իրանի Նախագահն ընդգծել է Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային յարաբերութիւնների առաւել ամրապնդման, փոխգործակցութեան ընդլայնման եւ խորացման ուղղութեամբ ակտիւ աշխատանք իրականացնելու իր երկրի պատրաստակամութեան մասին:
Նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Հասան Ռոհանին կարեւորել են շարունակել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիւ արդիւնաւէտ եւ անխափան համագործակցութիւնը բարձր մակարդակով ձեռքբերուած պայմանաւորուածութիւնների եւ հեռանկարային նոր նախաձեռնութիւնների իրագործման ուղղութեամբ` առաւելագոյնս օգտագործելով առկայ ողջ ներուժը:
Հեռախօսազրոյցի ընթացքում համաձայնեցուել են առաջիկայ հանդիպումների ծրագրերը: