Աղբիւր՝ www.yerkir.am

 

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը հանդէս է եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման վերաբերեալ յայտարարութեամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆէյսբուքեան էջը։

Յայտարարութեան մէջ ասւում է. «Ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ պայմանաւորուածութիւնների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։ Հայաստանը շահագրգռուած է խորացնել փոխշահաւէտ համագործակցութիւնը բարեկամ Իրանի հետ»։