Աղբիւր՝ www.yerkir.am
Յունուարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում, հակառակորդի կողմից արձակուած կրակոցից, մահացու հրազէնային վիրաւորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնուած Արամայիս Իւրիկի Ոսկանեանը:
Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն:
ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում զոհուած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: